Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում. Րաֆֆի Հովհաննիսյան

Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում. Րաֆֆի Հովհաննիսյան
30.06.2022 | 07:27

Այլևս չեմ դիտում՝ վիրավորական է և խիստ կանխատեսելի։ Գրեթե անխուսափելի։
Թշնամու դիրքորոշումներ, պատասխանատվությունից փախուստներ, մեղքի բաշխումներ, անհատական անվանարկումներ։


Պետության օրինակարգ ղեկավարն այդպես չի խոսում։
Որքան հասկացանք՝ այսպես թե այնպես, պատերազմ է գալիս… Պետք է պատրաստվել: Բայց ոչ նույն արյունոտ գետը նույն ձևով ու բովանդակությամբ մտնելով։
Հայրենիք պահելու համար, վեր կանգնելով բոլոր անձնական նախասիրություններից ու տրամադրություններից, մեզ քաղաքական-ռազմական-մեթոդաբանական նոր հրամանատարություն է անհրաժեշտ` հրամայաբար և անմիջապե՛ս։


Անհրաժեշտ է նաև, որ ողջ հանրությունը, քաղաքական և քաղաքացիական բոլոր հատվածները զորավիգ կանգնեն Բերձորին, Աղավնոյին, համահայկական ուժերով կառուցված և գործող մայրուղուն։ Փոփոխելու որևէ իրավական հիմնավորում չկա։
Ներողություն եմ խնդրում 63 տարեկան, իրական արժեք կերտած խմբագիրներից, մշակներից և գործիչներից՝ հատակ հասած նախկին գործընկերոջ մանր և, վերջին հաշվով, ինքնաբացահայտող շեղման ու արտահայտությունների համար։


Ահա սա ենք մենք և սրա համար պետք է շտապ փոխվենք ու պատրաստվենք։

Դիտվել է՝ 7163

Մեկնաբանություններ